Սիդնեյի նավահանգստի երկնքում անօդաչու սարքերով կազմակերպված յոթրոպեանոց լուսային շոու են ցուցադրել, հայտնում է  Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:

Հարյուր լուսարձակող դրոն միաժամանակ շարժվել է` տարբեր ֆիգուրներ կազմելով: Ներկայացումն ընթացել է ամենամյա Vivid Sydney փառատոնի շրջանակում:

«Drone 100» շոուն ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այն նշել են միաժամանակ սավառնող անօդաչու թռչող սարքերի ամենամեծ քանակության համար: Բոլոր դրոնները կառավարվում են մեկ վահանակի օգնությամբ