Ծանոթությունների Tinder հավելվածը կարգելափակի 18 տարեկանից երիտասարդ բոլոր օգտատերերին, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով The Telegraph-ին:
Ներկայումս ծառայությունը մատչելի է բոլորին, ովքեր Facebook սոցցանցում հաշիվ ունեն, այսինքն 13 տարեկանից սկսած բոլոր օգտատերերին: Հաջորդ շաբաթվանից ծառայության ղեկավարությունը կփոխի կանոնները:
Մամուլի ծառայությունից հայտնել են, որ վերանայել են ընկերության քաղաքականությունը, որովհետեւ «պատասխանատվություն են կրում» իրենց օգտատերերի կյանքի համար:
Հավելվածից ամբողջ աշխարհում ավելի քան 50 մլն մարդ է օգտվում: Պարբերականը նշում է, որ փոփոխությունները կվերաբերեն օգտատերերի 3 տոկոսից էլ պակասին:




























