Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել է թռչնաբուծությամբ զբաղվելու պլանների մասին, որի նպատակը տրոպիկական Աֆրիկայի աղքատ երկրներին օգնելն է:
Գեյթսը խոստացել է տարածաշրջանին 100 հազար հավ մատակարարել: Նրա խոսքով՝ թռչունների բուծումը կարող է աղքատության դեմ պայքարի արդյունավետ միջոց լինել, փոխանցում է BBC-ն:
Նախագծի կայքում ասված է, որ հավեր բուծելը ծախսատար չէ եւ շահավետ է աղքատ ընտանիքների համար, իսկ հավկիթը հատկապես օգտակար է երեխաների համար:
«Կարող է զավեշտալի թվալ, բայց ինձ իրոք դուր է գալիս այս գաղափարը»,- ասել է Գեյթսը:
Միլիարդատիրոջ հաշվարկով՝ ընդամենը 5 հավ ունեցող ֆերմերը արդեն 3 ամիս անց կարող է ունենալ 40 հավ, իսկ նրա տարեկան եկամուտը կարող է գերազանցել 1000 դոլարը:




























