ՌԴ ԱԳՆ-ն հեռացրել է իր կայքում տեղակայված հաղորդագրության այն հատվածը, որը վերաբերում էր Ղարաբաղի հարցով գագաթնաժողովի նախապատրաստությանը:

Հաղորդագրության նախնական տեքստում՝ ՌԴ փոխարտգործնախարար Գրիգոր Կարասինի եւ Ֆրանսիայի դեսպան Ժ.Մ. Ռիպերի հանդիպման մասին հատվածում, նշված էր. «Զրույցի ժամանակ քննարկվել են Ուկրաինայի ճգնաժամին վերաբերող միջազգային ջանքերի հետ կապված հարցերը, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության կարգավորման եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստությունը»:

Խմբագրված տարբերակում գագաթնաժողովի մասին տեքստը բացակայում է: «Զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի ճգնաժամին վերաբերող միջազգային ջանքերի հետ կապված հարցերը եւ ղարաբաղյան հակամարտության խնդիրները»: