Հարավային Կորեայի քաղաքացիները բնակչության մեկ շնչի հաշվարկով ամենաշատ ալկոհոլն են օգտագործում, եւ հիմա նրանք կարող են բուռն երեկույթներից հետո բարելավել իրենց առողջական վիճակը խումհարի դեմ պաղպաղակի օգնությամբ:

Ըստ Kedem-ի, Withme FS խանութների ցանցում Gyeondyo անվանումով պաղպաղակ են վաճառում: Սա աշխարհում առաջին պաղպաղակն է, որը կոչված է պայքարել խումհարի տհաճ զգացողությունների դեմ: Աղանդերը թուրինջի համ ունի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Հարավային Կորեայի բնակիչները տարեկան բնակչության մեկ շնչին հաշվարկով 12.3 լիտր ալկոհոլ են օգտագործում: