Բրիտանական «WayvTech» ընկերությունը միկրոալիքային վառարան է ստեղծել, որը կարելի է օգտագործել ճամփորդության ժամանակ: «Wayv Adventurer»-ը թերմոսի տեսք ունի, բայց կարող է ավելին անել՝ արագորեն ուտելիք պատրաստել եւ տաքացնել ճանապարհին, անտառում, արգելոցներում:
Այն կարող է 30 րոպե աշխատել մարտկոցներով, արագորեն լիցքավորվում է մեքենայում, քիչ տեղ է զբաղեցնում եւ ընդամենը 1.2 կգ է կշռում:
Ըստ Kedem-ի, միկրոալիքային վառարանը 199 դոլար արժե:




























