Եղեգնաձորի բնակիչ Սեւակ Բաբայանը բեզոարյան այծ է որսացել:

Ոստիկանությունը հաղորդում է, որ հունիսի 7-ի առավոտյան Սեւակ Բաբայանը բերման է ենթարկվել Արփի գյուղի մոտից:

Նա պատմել է, որ գիշերն է որսացել այծը՝ Վայոց Ձորի Գնիշիկ գյուղի հատվածից, հորը պատկանող որսորդական հրացանով:

Սպանված կենդանին ու հրացանն առգրավված են: