Մոսկվայի հիվանդանոցում մահացել է ճանաչված օրենքով  գող Թեմուր Գաբունիան՝ «Թիմուր Վանսկի» մականունով: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ Գաբունիան մահացել է լյարդի ծանր հիվանդությունից:

56-ամյա քրեական հեղինակության հուղարկավորությունը կայանալու է Մոսկվայում: Այդ կապակցությամբ Ռուսաստանում մայրաքաղաքում սպասում են քրեական աշխարհի ներկայացուցիչների մեծ հոսքի:

«Թիմուր Վանսկին» ոչ կոնֆլիկտային գող էր, ձգտում էր չմասնակցել գողական կլանների պատերազմին, սակայն նրա խոսքը մեծ դեր ուներ քրեական աշխարհում: Համարվում է, որ նա աջակցում էր Ասլան Ուսոյանին, որի դեմ սեպտեմբերի կեսին մահափորձ էին կազմակերպել: 90-ականներին Թիմուր Վանսկին մի խցում էր նստել Վյաչեսլավ Իվանկովի՝ «Յապոնչիկի» հետ: Նա գողական աշխարհում հայտնի էր որպես «ճիշտ գող», քանի որ հարգում էր գողական օրենքները:

Գաբուիան ձերբակալվել էր 2010թ. մայիսին թմրանյութեր պահելու համար, ապա դատապարտվել, սակայն օգոստոսին առանց հացադուլ հայտարարելու, դադարել էր ուտելիք ընդունել: