Քալիֆորնիայի նահանգի Բելվեդեր քաղաքի իր տանը վախճանվել է Սիլիկոնի հովտի հիմնադիրներից Թոմաս Փերքինսը, հայտնում է Reuters-ը:
Kleiner Perkins Caufield and Byers ընկերության համահիմնադիրը 84 տարեկան էր:
Փերքինսն ու նրա ընկերությունը առանցքային դեր են խաղացել համակարգչային եւ բիոտեխնիկական արդյունաբերության կայացման գործում: Ինտերնետի ծագման դարաշրջանում նրա ընկերությունը ֆինանսավորում էր այնպիսի հսկաների, ինչպիսիք են Google-ը եւ Amazon-ը:
Նա նաեւ ակտիվ ներդրումներ էր կատաել Tandem Computers, Compaq Computer եւ LSI Logic ընկերությունների զարգացման գործում:




























