Ֆիննական Nokia ընկերությունը հայտնել է ամերիկյան  Gainspeed ընկերությունը ձեռք բերելու պլանների մասին, որը մասնագիտանում է կաբելային ցանցերի համար նոր սերնդի տեխնոլոգիական լուծումների արտադրության մեջ: Այդ մասին հայտնել է  Nokia-ի մամուլի ծառայությունը:

«Gainspeed-ը հիմնադրվել է 2012-ին եւ մասնավոր ընկերություն է հանդիսանում: Այն գտնվում է Կալիֆորնիայում, աշխատակազմը 70  մարդուց է կազմված», -նշել են Nokia-ից: «Նախատեսված գործարքի փակումն ակնկալվում է 2016-ի   III եռամսյակում», - հավելել են ֆիննական ընկերությունից: Գումարի գինը չի նշվում: 

Մայիսի վերջին Nokia-ն ձեռք է բերել ֆրանսիական Withings-ը` տեխնիկական լուծումների եւ առողջ կենսակերպի համար էլեկտրոնիկայի արտադրության համաշխարհային առաջատարին, գործարքի գումարը   170 մլն եվրո է կազմել:

Հունվարին ֆիննական ընկերությունն ավարտել է միաձուլումը ֆրանսիական  Alcatel-Lucent ընկերության հետ, գործարքի գումարը 15,6 մլրդ եվրո է:

Ավելի վաղ Nokia-ից հայտնել էին, որ միաձուլումից հետո այն կանցնի հինգ ստորաբաժանումից կազմված կազմակերպչական նոր կառուցվածքի, որում նաեւ բջջային եւ ստացիոնար ցանցերի տեղադրման ստորաբաժանում կլինի, ինչպես նաեւ օպտիկական ցանցերի, վերլուծական ստորաբաժանում եւ ինքնուրույն, որը նախ եւ առաջ կզբաղվի արտադրանքի արտոնագրմամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը: