Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդես եկավ դասախոսությամբ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) հետ համատեղ «ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում» ծրագրի մասնակիցների համար:
«Թվային տրանսֆորմացիան կառավարման մոդելներում» դասախոսության շրջանակում ընկերության ղեկավարը պատմեց թվային տեխնոլոգիաների դարաշրջանում բիզնեսի կառավարման առանձնահատկությունների, հաջողակ բիզնես կառուցելու հիմնական գործոնների մասին, լսարանի հետ կիսվեց նորարարությունների եւ թվային ապագայի վերաբերյալ սեփական մտքերով, ինչպես նաեւ հաջողության հասնելու փորձով ու գաղտնիքներով։
«Երիտասարդ ձեռներեցներին աջակցությունը Beeline-ի «Թող քո հետքը» գլոբալ ռազմավարության հիմնական ուղղություններից է: Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ համատեղ մեր ծրագրի շրջանակում 20 ձեռներեցներ տարբեր ոլորտներից հնարավորություն ստացան հիմնելու սեփական բիզնեսը: Այսօր ես ուրախ եմ եւս մեկ անգամ հանդիպելու այս նախաձեռնող մարդկանց հետ եւ նրանց հետ կիսվելու բիզնեսի կառավարման սեփական փորձով: Վստահ եմ, որ այսօրվա դասախոսությունը նրանց տվեց նոր գիտելիքներ եւ ավելի մեծ վստահություն սեփական բիզնեսի հետագա զարգացման համար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«ՀԳՀՄ-ի անունից իմ երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանում Beeline–ին, ընկերություն, որը միշտ եղել է ՀԳՀՄ լավագույն գործընկերը եւ մշտապես աջակցել ՀԳՀՄ կարեւոր միջոցառումներիին, տրամադրել թե՛ ֆինանսական աջակցություն, եւ՛ թե կիսել իր առաջադեմ փորձը», - նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նշենք, որ «ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում» ծրագիրն իրականացվում է Beeline-ի «Make your mark» գլոբալ ռազմավարության շրջանակում եւ նպատակ ունի երիտասարդների շրջանում խթանել բիզնես պլան կազմելու եւ կարիերան պլանավորելու, սեփական բիզնեսը հիմնելու եւ վարելու գործընթացը, բարձրացնել մրցունակությունն աշխատաշուկայում, ինչպես նաեւ նպաստել աշխատանքային միգրացիայի կանխարգելմանը եւ զբաղվածության խթանմանը։ Ծրագրի երեք փուլերի արդյունքում մասնակիցներից` Երեւանից եւ մարզերից ավելի քան 350 ավագ դպրոցի աշակերտներից եւ ուսանողներից, լավագույն 20-ը հիմնեցին իրենց սեփական բիզնեսը, որը նրանք կզարգացնեն Beeline-ի եւ ՀԳՀՄ աջակցությամբ:




























