Հոկտեմբերի 3-ին, ժամը 21.02-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարարական ջոկատը:
Դեպքի վայրում պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 19 ՕՏ 807 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դեռեւս չպարզված հանգամանքներում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ձորը, ինչի հետեւանքով վարորդ, Երեւանի բնակիչ, 39-ամյա Տիգրան Ավետիսյանը եւ ուղեւորներ, Երեւանի բնակիչներ, 38-ամյա Գայանե եւ 14-ամյա Հակոբ Ավետիսյաններն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Արարատ քաղաքի հիվանդանոց:
Տուժածների վիճակը գնահատվել է միջին ծանրության:



























