Apple ընկերությունը iPhone 7-ում կհրաժարվի «Space Gray» («գորշ տիեզերք») գույնից: Այդ մասին հայտնում է iPhoneHacks պորտալը` վկայակոչելով ճապոնական Mac Otakara պարբերականին:
Ճապոնական աղբյուրները պնդում են, որ ընկերությունը հեռախոսի հաջորդ նմուշը կթողարկի նոր գույնով` «Deep Blue» (խորը կապույտ):
Պարբերականը նաեւ նշում է, որ, ինչպես «Space Gray»-ը, «Deep Blue»-ն նախ եւ առաջ նախատեսված կլինի տղամարդկանց համար, բայց նոր հեռախոսների տերերը կկարողանան ակնառու կերպով ցույց տալ, որ իրենց ձեռքում թարմ նմուշ է, որովհետեւ ավելի վաղ նման գույնի iPhone-ներ չէին թողարկվում, հայտնում է Gazeta-ն:





























