Հունիսի 10-ին, ժամը 15-ի սահմանում ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Ռենջ Ռովերը» մակնիշի ռուսական համարանիշով մեքենա: Ավտոմատ համակարգով ստուգելիս պարզվել է, որ նշված ավտոմեքենան այս տարվա հունիսի 1-ին հաշվառվել է ՀՀ 35 AN 876 համարանիշով, սակայն, մեքենան հունիսի 10-ին վարել են Р 122 УС 161 համարանիշով:
Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, հանգամանքները ճշտվում են:











