Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հունիսի 9-ին օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ոստիկանության Քանքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների հետ Երեւանի Մամիկոնյանց փողոցից բերման են ենթարկել Բագրատաշեն քաղաքի բնակիչ, նախկինում դատապարտված 29-ամյա Վյաչեսլավ Միրզոյանին:

Նա անցյալ տարվա հունիսից հետախուզման մեջ էր ՔՕ 266-րդ հոդվածով՝ Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն: