Երեւանի 26-ամյա Արման Սարգսյանը մեղադրվում է  գողություն կատարելու մեջ:

Մայիսի 30-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին հաղորդում է  ստացվել, որ ժամը 09:30-ի սահմանում ահազանգել է մի քաղաքացի եւ հայտնել, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են իրենց ընկերությանը պատկանող ավտոմատ սրճեփ սարքերի պաշտպանիչ դռները, վնասել սարքերն ու գողացել դրամարկղերը:

Պարզվել է, որ նախկինում դատապարտված 26-ամյա Արմեն Սարգսյանն է կատարել այդ արարքը: Նա բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 1-ին ներկայացել է ոստիկանություն եւ խոստովանական ցուցմունք տվել: Պարզվել է նաեւ, որ Արման Սարգսյանը բացի հիշյալ դեպքից, 4 օր առաջ գողություն էր արել նաեւ Բաղրամյան պողոտայում գտնվող կրպակներից մեկից:

Հարուցվել է քրեական գործ, Արման Սարգսյանը կալանավորված է: