«Յանդեքս»-ը կարող է փոփոխություններ մտցնել «Յանդեքս.Նովոստի» ծառայության աշխատանքում՝ կապված նորությունների ագրեգատորների մասին օրինագծի ընդունման հետ: Այս մասին հաղորդում է RNS-ը՝ վկայակոչելով ընկերության մամուլի ծառայության հաղորդագրությունը:

Փաստաթղթի ընթացիկ խմսբագրումը թույլ է տալիս պահպանել ծառայությունը, բայց դրանում կարող են փոփոխություններ լինել: «Թե ինչպես կարող է փոխվել «Յանդեքս.Նովոստի»-ն նոր օրենքի ազդեցությամբ՝ կախված է ոչ միայն ծառայությունից, այլեւ մեր գործընկերներից. չգիտենք, թե նրանցից ովքեր կորոշեն ԶԼՄ-ի գրանցում ստանալ եւ այդ կարգավիճակն ինչպես կգործի արտասահմանյան աղբյուրների պարագայում»,- հայտարարել են «Յանդեքս»-ում:

Ընկերությունում պարզաբանել են, որ ԶԼՄ-ի գրանցման առկայությունը կամ բացակայությունը չի ազդում օպերատիվության, տեղեկատվության եւ լուրի սկզբնաղբյուրի մեջբերման վրա: