Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առաջիկա գագաթաժողովում նոր առաջարկներ է պատրաստում հակահրթիռային պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Այդ մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը` «Մոսկվա-Բրյուսել» տեսակամուրջի ընթացքում:
Գագաթաժողովը կայանալու է նոյեմբերի 20-ին Լիսաբոնում: Ափաթուրայի խոսքով, Լիսաբոնում առաջարկներ են հնչելու Ռուսաստանի հետ համագործակցության հարցերի շուրջ: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը նկատել է, որ համագործակցությունը զգալիորեն ավելացնելու է երկրների ընդհանուր պոտենցիալը:
Սեպտեմբերի վերջին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ն եւ Մոսկվան պետք է ուսումնասիրեն վաղ նախազգուշացման համակարգերի միավորման հարցը:





























