Apple Ընկերությունը մտադիր է iPhone- ի նոր մոդելներում օգտագործել Intel, այլ ոչ թե Qualcomm չիպեր, ինչպես առաջ: Այս մասին գրում է Bloomberg –ը վկայակոչելով իր աղբյուրները:
Նոր կոմպլեկտավորումը օգտագործվելու է հաջորդ iPhone–ի ոչ բոլոր տարբերակներում, այլ միայն նրանցում, որոնք վաճառվում են ամերիկյան առեւտրի ցանցում ու արտասահմանյան շուկաների համար նախատեսված սմարթֆոնների միայն որոշ տարբերակներում: Պարբերականի զրուցակիցների տեղեկություններով, Չինաստանում վաճառվելու են Qualcomm չիպերով սմարթֆոններ:
Apple -ի հետ Intel–ի համագործակցությունը եկամտաբեր կլինի վերջինիս համար:
Նշենք, որ Apple –ը սմարթֆոնի նոր տարբերակը՝ iPhone 7-ը կներկայացնի 2016-ի աշնանը:





























