2011 թվականին Ադրբեջանը պետբյուջեից պաշտպանության ոլորտին է հատկացնելու 1 մլրդ 325 մլն 61 հազար մանաթ (1 մլրդ 656 մլն  326 հազար դոլար): Այդ մասին ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է խորհրդարանի տնտեսական քաղաքականության հանձնաժողովի անդամ Նազիմ Մամեդովը:

Պատգամավորի խոսքով, խորհրդարանն ստացել է «2011թ. Ադրբեջանի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, որտեղ պաշտպանական ծախսերն աճելու են 10 տոկոսով: 2010թ. հատկացվել էր 1 մլրդ 236 մլն 900 հազար մանաթ բանակը պահելու, 83 մլն 300 հազար մանաթ՝ ազգային անվտանգության, 2 մլն 200 հազար մանաթ՝ անվտանգության եւ պաշտպանության ոլորտի հետազոտությունների համար:

Նշենք, որ թեեւ 2010թ. պետբյուջեից հատկացվել էր 1 մլրդ 205 մլն 827 հազար մանաթ, կրկնակի քննարկմանը լրացուցիչ 400 հազար մանաթ է տրվել: