Հոկտեմբերի 5-10-ին ԱՄՆ-ում կայանալու է ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ ռազմավարական գործընկերության Խարտիայի ամփոփիչ նիստը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Գրուզիա-Online»-ը, հոկտեմբերի 4-ին կայացած ճեպազրույցում հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն:

Վրացական պատվիրակությունն, ըստ Կալանդաձեի, գլխավորելու է վարչապետ Նիկա Գիլաուրին:

«Մենք համագործակցում ենք հետեւյալ հիմնական ուղղություններով՝ ժողովրդավարություն, տնտեսություն, առեւտուր: Հոկտեմբերի 5-10-ին կայանալիք նիստում ամփոփվելու են ամեն մի ոլորտում աշխատանքի արդյունքները եւ նախանշվելու են ապագայի ծրագրերը»,- ասել է Կալանդաձեն:

Ամերիկյան պատվիրակությունը գլխավորելու է ԱՄն պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նիստին մասնակցելու է նաեւ փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնը: