Մոսկվայում՝ սեփական տան շքամուտքում ինքնասպանություն է գործել Ռուսաստանի ներքին զորքերի հետախուզության նախկին ղեկավար, 47-ամյա Վիկտոր Չեվրիզովը:
Ըստ իրավապահների, գեներալ-մայորն ինքնասպան է եղել անվանական ատրճանակից՝ գնդակ արձակելով իր գլխին: Ինքնասպանության պատճառները պարզվում են: Ինքնասպանը որեւէ գրություն չի թողել, գրում է «Տրուդը»:




























