Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունը պահանջում է Աֆղանստանից հետ կանչել վրացի խաղաղապահներին:
Ինչպես հոկտեմբերի 4-ին հայտարարել է կուսակցության միջազգային գծով քարտուղար Նեստան Կիրտաձեն, երկրագնդի ամենավտանգավոր կետերից մեկում վրացի խաղաղապահների անվտանգությունն ապահոված չէ։
Նա նաեւ կուսակցության անունից ցավակցություն է հայտնել օրեր առաջ զոհված 4 վրացի զինվորականների ընտանիքներին։




























