27-ամյա Ստեփան Սուքիասյանն ու 29-ամյա Արտյոմ Գավալյանը գողություն անելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն:
Մայիսի 31-ի գիշերը ժամը 1:20 սահմանում Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակում գտնվող բանկոմատներից մեկի մոտ կայանվել է սպիտակ «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, րոպեներ անց մեքենայից դուրս է եկել մի երիտասարդ, հետո երկրորդը: Նրանք մոտոցել են բանկոմատին, գումար կանխիկացրել եւ նստել մեքենան ու հեռացել:
Նույն օրը, ժամեր անց Երեւանի մի բնակչուհի Քանաքեռավան գյուղի 15-րդ փողոցում ընկերուհու տան առաջ է կանգնեցրել ավտոմեքենան եւ մտել տուն, ժամեր անց հայտնաբերել է, որ ավտոմեքենայի հետեւի ապակին կոտրած է, մեքենան թալանված:
Պատճառված վնասի չափն ավելի քան 2 միլիոն դրամ էր: Տուժողը հաղորդել է նաեւ, որ գողացված բանկոմատի քարտով կանխիկացվել է գումար:
Պարզվել է, որ գողությունը կատարած անձինք երկուսն են եւ շրջում են «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով:











