Լեռնային Ղարաբաղի հանրապետության կառավարությունը հավանություն է տվել ԼՂՀ պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրին 2010-2013 թվականների համար:
Ինչպես հաղորդում է ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունը, ծրագիրը նախատեսում է գումարներ հատկացնել հետեւյալ առաջնային ուղղություններով՝ ԼՂՀ միջազգային ճանաչում, ազգային անվտանգության ապահովում, ակտիվ տնտեսական քաղաքականության միջոցով զարգացում, կառավարման արդյունավետ համակարգի ստեղծում, ԼՂՀ քաղաքացիների սոցիալական իրավունքների պաշտպանություն: