Մայիսի 21-ին ոստիկանության Ստեփանավանի բաժին Վանաձորի ԲԿ-ից հաղորդում է  ստացվել, որ բուժօգնության է ընդունվել Գարգառ գյուղի բնակիչ ուղեղի փակ վնասմամբ: Տեղափոխողները հայտնել էին, որ  նա վնասվածքը ստացել է Գարգառ գյուղի գազալցակայնում ընկնելու հետեւանքով:

Տուժող Վաչագան Խաչատրյանն այդ գազալցակայանի աշխատակից է, այդ օրը նա աշխատանքի է եղել, երբ Վանաձորի 31-ամյա բնակիչ Արազ Տեր-Հովհաննիսյանի ավտոմեքենան կանգնել է լիցքավորման: Վիճաբանություն է սկսվել, որի հետեւանքով գազալցակայանի աշխատակից Վաչագան Խաչատրյանը ստանում է ծանր, իսկ նրա 24-ամյա ընկերը` միջին ծանրության վնասվածք: Քննությամբ պարզվում է, որ միջադեպի հեղինակը Արազ Տեր-Հովհաննիսյանն է, սակայն, նա դեպքի վայրից փախուստի է դիմած լինում:

Նրա նկատմամաբ հայտարարվել է  հետախուզում:

Վաչագան Խաչատրյանը հիվանդանոցում մահանում է: