Օպտիկական ժամացույցի ստեղծումը կփոխի ժամանակի չափման տեխնոլոգիաները:
«Դեյլիտեխնոինֆոն» հայտնում է, որ բոլոր ժամացույցները աշխատում են որոշ բարձրակայուն աղբյուրից ստացված հայտնի հաճախության տատանումների քանակը հաշվելու ճանապարհով ժամանակային ինտերվալների չափման օգնությամբ: Սովորական ժամացույցներում այդ աղբյուրը ճոճանակն է, իսկ միկրոալիքային ատմային ժամացույցում, որի հիմքով ստեղծվել է գլոբալ ժամանակագրական ցանցը ու որով աշխատում է GPS նավիգացիոն համակարգը, հաճախության աղբյուրը ցեզիում ատոմների տատանումներն են: Ցեզիումի ատոմները տատանվում են էլեկտրամագնիսային սպեկտրի շրջանում գտնվող հաճախությամբ: Մի վայկյանին համապատասխանում է ցեզիում ատոմից միկրոալիքային ճառագայթման 9 191 631 770 ժամանակաշրջան:
Օպտիկական ժամացույցների գործառույթը հիմնված է նույն սկզբունքների վրա, ինչ ատոմային ժամացույցների գործառույթը: Բայց դրանք ժամանակը չափում են ատոմների կամ իոնների տատանումների հաշվին, որոնց տատանման հաճախությունը հարյուր հազար անգամ բարձր է, քան ցեզիում ատոմների տատանման հաճախությունը ու որոնք գտնվում են տեսանելի լույսի օպտիկական դիապազոնում: Դրա շնորհիվ օպտիկական ժամացույցը շատ ավելի ճշգրիտ է դառնում, քան ատոմային ժամացույցը, սակայն դրա գործնական գործածումը նախկինում դժվարանում էր առանձին չափումների միջեւ բավականին երկարատեւ ժամանակահատվածի պատճառով:
Գերմանիայի Մետրոլոգիայի ազգային ինստիտուտի հետազոտողները կարողացել են լուծել այս խնդիրը ՝ օպտիկական ժամացույցը միացնելով քվանտային գեներատորին, որը լազերի նման սարք է ու աշխատում է սպեկտրի միկրոալիքային միջակայքում: Քվանտային գեներատորի արտադրած միկրոալիքային ճառագայթումը հասնում է այն սարքին, որը հաճախության վանդակ է կոչվում, ճառագայթման պարամետրերը սինխորնիզացված են ու համապատասխանում են օպտիկական ժամացույցի «թխթխկոցի» արագությանը: Եվ երբ օպտիկական ժամացույցը «ընդմիջման է գնում», քվանտային գեներատորի ազդանշանն է կատարում ժամանակը չափելու համար հենակետային ազդանշանի դերը:
Ցավոք հնարավոր չէ որոշել նոր ժամացույցներով ժամանակի չափման ճշգրտությունն ու սխալմունքը, քանի որ դրա համար այլ՝ ավելի ճշգրիտ ժամացույց է պետք: Դրա համար էլ գերմանացի գիտնականները դրանց ճշգրտությունը հաշվարկել են տեսականորեն, այն հավասար է 2.5^10-16 –ի ու ամենաբարձրն է այսօրվա դրությամբ: Նոր օպտիկական ժամացույցի ճշգրտությունը այնպիսին է, որ եթե դրանք աշխատեին 14 մլրդ տարի ( անքան որքան գոյություն ունի մեր Տիեզերքը) ՝ապա ժամանակի չափման սխալմունքը ընդամենը 100 վայրկյան կկազմեր:





























