Իրանի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել Արեւմուտքի վերաբերմունքի առիթով:

Երկրի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը չի նշանակում, որ Արեւմուտքը դադարեցրել է Իրանի հանդեպ թշնամական վերաբերմունքը:

«Անցյալ տարիներին չի եղել ամիս՝ առանց Իսլամական պետության դեմ նոր պատժամիջոցների մասին հայտարարության: Եթե ամեն ինչ նախկինի պես շարունակվեր, իրանական նավթի արտահանումը, որը պատժամիջոցների գործողության ժամանակ կրճատվել էր ավելի քան 2 մլն բարելով՝ հասնելով օրական 850-900 բարելի, կհասներ զրոյական ցուցանիշի»,- նշել է իրանցի պաշտոնյան:

Հիմա՝ պատժամիջոցների չեղարկումից հետո, Իրանին հասանելի են իր նավթային միջոցները, Ժնեւի համաձայնագրից հետո իրանական գանձարան ամսական 700 մլն դոլար է մուտքագրվում, կտրուկ ավելանում են օտարերկրյա ներդրումները: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Վերջին հինգ ամիսներին ներդրումային յոթ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Համեմատության համար նշեմ, որ Իսլամական պետության գոյության 38 տարիների ընթացքում այդպիսի համաձայնագրերը 60-ն են եղել: Արդյունքում այսօր մենք 3.6 մլրդ դոլարի ուղղակի օտարերկրյա ներդրումների համաձայնագրեր ունենք»,- ընդգծել է Զարիֆը: