«Ռոսոբորոնէքսպորտի» սպառազինությունների հատուկ արտահանման պատվիրակության ղեկավար Իգոր Սեւաստյանովը Փարիզում Eurosatory-2016 ցուցահանդեսի ժամանակ Gazeta–ին հայտնել է, որ Իրանին զենքի մատակարարման մասով Ռուսաստանն առաջնորդվում է ՄԱԿ ԱԽ 2015-ի հուլիսի 2-ին ընդունված 2231 որոշմամբ, որը նախատեսում է պատժամիջոցների աստիճանական չեղարկում։
«Իրանին մատակարարումների սահմանափակումները պահպանվում են մինչեւ 2020 թվականը, հրթիռների մատակարարումը՝ մինչեւ 2023 թվականը, սակայն նշված բանաձեւով նախատեսվում է պատժամիջոցների տակ գտնվող ռազմական նշանակության արտադրանքների հնարավոր մատակարարման թույլատրելի կարգը։ Դա նշանակում է, որ այն դեպքում, եթե պատվիրատուն դիմում է ռուսական կողմին մարտական օդանավեր, տանկեր, նավեր մատակարարելու խնդրանքով, ամեն առանձին դեպքում անհրաժեշտ է ստանալ ՄԱԿ ԱԽ թույլտվությունը։ Բայց պետք է հասկանանք, որ այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում դա բարդ խնդիր է»,– ասել է Սեւաստյանովը։





























