Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին մի քանի թեկնածություններ կներկայացնի Մոսկվայի քաղաքապետի պաշտոնի համար: «Եդինայա Ռոսիայի» գերագույն խորհրդի նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գռիզլովի խոսքով, հոկտեմբերի 9-ին կուսակցության նախագահությունը Մեդվեդեւին կներկայացնի 3 կամ 4 թեկնածուների անուններ:
«Մինչեւ հոկտեմբերի 9-ը խորհրդակցություններ կընթանան, այդ թվում նաեւ նախագահի աշխատակազմի ներկայացուցչի հետ»,- լրագրողներին հայտնել է Գռիզլովը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 28-ին Դմիտրի Մեդվեդեւի հրամանագրով Յուրի Լուժկովը հեռացվել է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնից` «նախագահի վստահության կորսի» հիմնավորմամբ:




























