Հայտնի փոփ-երգչուհի Լեդի Գագան եւ նրա «բոյֆրենդը», ում հետ նա ծանոթացել է 2005-ին, վերջապես որոշել են օրինականացնել իրենց հարաբերությունները, հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով The Sun թերթին: Ամուսնության արարողությունը նախատեսված է ձմռանը եւ կազմակերպվելու է անգլիական ամրոցներից մեկում:

«Ծննդյան տոներից առաջ կավարտվի Լեդի Գագայի եվրոպական շրջագայությունը եւ դա հրաշալի ժամանակ է հարսանիք անելու համար»,- ասել է երգչուհու թիմի անդամներից մեկը: Նշվում է նաեւ, որ Լեդի Գագան ցանկանում է ամրոցին մոտենալ ձիակառքերի ուղեկցությամբ:

Հարսանիքի արարողությունը խոստանում  լինել առավելագույնս կոլորիտային: Նա պայտի ձեւով ամուսնական մատանիներ է պատվիրել, ինչպիսին ունեցել է Էլվիս Փրեսլին: Բացի այդ արարողությանը կլինի տորթից դուրս եկող ստրիպտիզ պարուհի, հանդես կգա Էլթոն Ջոնը եւ փոքրիկ համերգ կտա Մադոննան: