Ամերիկյան մեքենաշինական Ford ընկերությունն սկսել է Պետերբուրգի մոտ գտնվող իր գործարանում նորացված Mondeo սեդան արտադրել, որը ընկերությունը ներկայացրել է Մոսկվայի ավտոսրահում:
Նոր Mondeo-ն կունենա 6 շարժիչներից մեկն ընտրելու հնարավորություն, ավտոմատ կամ մեխանիկական փոխանցման տուփ, հետեւյալ 4 կոմպլեկտացիայով. Ambiente, Trend, Titanium կամ Ghia:
Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն, այս մոդելի համար արդեն ստացվել է 3,5 հազար պատվեր:
Նշենք, որ Ford գործարանը, որը բացվել է Լենինգրադի մարզում 2002-ի ամռանը, արտադրում է Focus եւ Mondeo մոդելի մեքենաներ: Ձեռնարկության հզորությունը կազմում է տարեկան շուրջ 125 հազար մեքենա: Գործարանում աշխատում է 2,4 հազար մարդ:





























