Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը իր վիդեո-բլոգում դիմել է քաղաքացիներին, կապված վերջերս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունների հետ:

Կրեմլում համարում են, որ Լուկաշենկոն իր նախընտրական արշավը կառուցում է  հակառուսական հռետորաբանության վրա, քանի որ այլ հաղթաթղթեր նա չունի: Իսկ եթե Ռուսաստանը ներկայացնի նոր թշնամու կերպարով, ապա կարելի է փորձել շեղել մարդկանց ուշադրությունը ներքին խնդիրներից: Իսկ խելամի՞տ է, արդյոք,  լարել հարաբերությունները մերձավոր դաշնակցի հետ, այդ մասին Լուկաշենկոն, թերեւս, չի մտածում, հաղորդում է Вести.ру-ն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Ալեքսանդր Լուկաշենկոն մամուլի ասուլիսնում հայտարարել էր, որ Ռուսաստանում, այդ երկրի ղեկավարության հրահանգով տեղեկատվական արշավ է սկսվել իր դեմ: Մասնավորապես, նա հայտարարել էր, որ այդ արշավի թիկունքում կանգնած է Մեդվեդեւը: Լուկաշենկոն իրեն համեմատել էր Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ: