Ցանցահենները միջոց են գտել շրջանցելու հաշիվները ջարդելուց պաշտպանող երկգործոնային ճանաչումը: Այդ մասին գրում է Business Insider-ը` վկայակոչելով Clearbit ծառայության համահիմնադիր  Ալեքս Մակկաուի տվյալները: 

Մասնագետը մանրամասնորեն նկարագրել է, թե չարամիտներն ինչպես են գործում այն դեպքում, երբ ջարդվող հաշիվը կրկնակի պաշտպանված է: Ամենից հաճախ ցանցահենները   այնպիսի խոշոր ընկերությունների աշխատակից են ձեւանում, ինչպիսիք են Google-ը, Facebook-ը կամ Apple-ը, եւ հաշվի տիրոջը հայտնում են  «կասկածելի ակտիվության մասին», որը կարող է սառեցման հանգեցնել: Որպես ենթադրյալ հաստատում, օգտատիրոջը ստիպում են չարամիտներին  ուղարկել այն կոդը, որն օգտագործվում է երկգործոնային ճանաչման դեպքում թույլտվություն ստանալու համար:  

Մինչ այդ, խարդախները թափառում են մութ շուկաներում, որտեղ տարբեր գաղտնաբառեր են վաճառում եւ փորձում են ձեռքով ընտրել անհրաժեշտ համադրությունը, հայտնում է  Gazeta-ն: