Հոկտեմբերի 12-ից 16-ը Երեւանում կանցկացվի մանկապատանեկան ֆիլմերի 6-րդ կինոփառատոնը: Ժյուրի եւ հանդիսատեսների դատին կներկայացվի 81 կինոնկար 27 երկրներից:Միջոցառման շրջանակում Հայաստան կժամանեն կինոյի եւ մուլտիպլիկացիայի հայտնի գործիչներ:

News.am-ին փառատոնի մամուլի ծառայությունում հայտնեցին, որ այս տարի հիմնվել է նոր անվանակարգ` «Ես ունեմ իրավունք», նաեւ նախատեսված է սոցիալական ակցիա «Դու միայնակ չես, միասին մենք կհաղթենք», որի շրջանակում մի շարք երեխաներ եւ պատանիներ անվճար բուժզննում կանցնեն:

Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը 2005-ից Երեւանում անցկացնում է Մանկապատանեկան ֆիլմերի եւ հեռուստատեսության զարգացման Ռոլան Բիկովի անվան հիմնադրամը: Կինոփառատոնի ծրագրում նախատեսված են միջոցառումներ նաեւ Հայաստանի մարզերում եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում` հնարավորություն տալով հեռավոր բնակավայրերում ապրող երեխաներին դիտել վերջին տարիներին նկարահանված լավագույն մանկապատանեկան ֆիլմերը: