Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ մտադիր է ռասիզմի եւ քսենոֆոբիայի դեմ պայքարի համար բարձր մակարդակի խումբ ստեղծել եւ հրավիրել այդ մարմնի առաջին նիստը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ խմբի առաջ խնդիր է դրվել ակտիվացնել եւ համակարգել ԵՄ անդամ երկրների իշխանությունների գործողությունները ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների եւ խոսքի ու մտքի անհանդուրժողականության կանխելու եւ դրանց դեմ պայքարելու համար։

Խմբի կազմում ընդգրկված են ԵՄ անդամ երկրների, Եվրախորհրդարանի, քաղաքացիական հասարակության, ազգային սփյուռքի, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ–ի եւ ՄԱԿ՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչները։