Facebook-ը բոլոր երկրներում, որտեղ սոցիալական ցանցը գործում է, ինքնասպանությունը կանխող ֆունկցիա է գործարկում: Նախկինում ծառայությունը հասանելի էր միայն անգլալեզու օգտատերերի համար: Այս մասին գրում է The New York Times-ը:

Ըստ Gazeta-ի, ֆունկցիան թույլ կտա սոցցանցի ադմինիստրատորին հայտնել ընկերների տագնապալի հրապարակումների մասին: Facebook-ի ներկայացուցիչների խոսքով, աջակցման բաժնի աշխատակիցները շուրջօրյա հետեւում են նման հաղորդագրությունները:

Անհանգստության հիմնավորման դեպքում գրառման հեղինակը Facebook-ից այսպիսի հաղորդագրություն կստանա. «Ողջույն: Ընկերդ կարծում է, որ դու, հնարավոր է, ինչ-որ դժվարությունների ես բախվել, եւ մեզ խնդրում է կարդալ քո վերջին գրառումը»:

Օգտատիրոջը կառաջարկվի կապվել աջակցման կենտրոնի հետ կամ գրել ընկերոջը: