Apple-ը կլոր էկրանով սարքի արտոնագիր է ձեռք բերել: Այս մասին ասված է ԱՄՆ-ի արտոնագրերի եւ ապրանքանիշերի վարչության կայքում:

Ըստ Gazeta-ի, առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ որ սարքի համար է այս տեխնոլոգիան, բայց արտոնագրի նկարագրությունից կարելի է ենթադրել, որ այն կարելի է կիրառել ճկվող էկրանով գաջեթի համար:

Նկարներում երեւում է, որ ձայնի բարձրության եւ ավանդական կողային կոճակները նույնպես կարող են սենսորային դառնալ: