Համաշխարհային սոցիալական ցանցերի առաջատար Facebook-ի տեխնիկական տնօրենին զարմացրել է Թուրքիայում Facebook-ից օգտվողների մեծ թիվը:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Թուրքիան 22.6 մլն Facebook օգտագործողներով ԱՄՆ-ից, Անգլիայից եւ Ինդոնեզիայից հետո գրավում է 4-րդ տեղն աշխարհում:
Facebook-ի տեխնիկական տնօրեն Բրեդ Թեյլորը նշել է, թե իրենք տպավորված են Թուրքիայի բարձր ցուցանիշով, քանի որ բնակչության 30 տոկոսն օգտվում է Facebook-ից: Թեյլորը հավելել է, թե աշխարհի մակարդակով Թուրքիայի 4-րդ տեղը ենթադրել է տալիս, որ այն, իրոք, սոցիալական երկիր է:

Պատմություն
Տեղադրություն




























