Twitter ընկերությունը 70 մլն դոլար է ներդրել SoundCloud երաժշտական ծառայությունում, հայտնում է Recode–ը:
Twitter-ի գործադիր տնօրեն Ջեք Դորսին պատմել է պարբերականին Twitter Ventures. ընկերության միջոցով ներդրված գումարների մասին: Ընդ որում միկրոբլոգների ծառայության համահիմնադիրը չի բացահայտել ներդրումների չափը:
Recode-ի տվյալներով, ֆինանսավորման նոր փուլի շրջանակում SoundCloud-ը մոտ 100 մլն. դոլար կներգրավի, որոնցից մոտ 70 մլն-ը Twitter–ն է ներդրել: Ակնկալվում է, որ աուդիոհոսթինգը գործարքի արդյունքներով 700 մլն-կգնահատվի:
2014-ին Twitter–ը դիտարկում էր SoundCloud-ը գնելու հնարավորությունը: Գործարքը նույնպես 700 մլն դոլար էր գնահատվում:





























