Facebook ընկերությունն իր բջջային մեսենջերում հնարավորություն է տվել SMS ուղարկել եւ ստանալ առանց հավելվածից դուրս գալու։ Այս մասին ասված է ծառայության էջում։

Տեքստային հաղորդագրություններ փոխանցելուց բացի, այն նաեւ թույլ է տալիս ուղարկել պատկերներ, մեդիաֆայլեր, գտնվելու վայրը եւ սթիքերներ։

Նոր գործառույթը դեռ հասանելի է Android բազայով աշխատող սարքերի համար։ Ընկերությունից նշել են, որ հաղորդագրությունները բեռնվում են SMS–ի ստանդարտ ծառայության միջոցով, այլ որ թե Facebook–ի։

Ծառայությունից օգտվելու համար Facebook Messenger–ի կարգավորիչներում անհրաժեշտ է ընտրել այն որպես հիմնական SMS հավելված։