… Դրանում վստահ է ռուսաստանյան հայտնի մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը: NEWS.am-ի հետ զրույցում նա խոսում է մրցաշարը մինչեւ   24 հավաքական ընդլայնելու մասին: Ընդ որում, նա կարծում է, որ չկան ակնհայտ նախադրյալներ, թե մրցաշարը դրանով փչացրել են: 

Նոբել, ի՞նչ տպավորություններ ունես առաջին 4 օրից:

Ամենահաճելի: Ֆրանսիան ինձ միշտ դուր է եկել: Կարող եմ ասել, որ մրցաշարը դուր է գալիս` կազմակերպվածությունը, մթնոլորտը: Փարիզը մեծ քաղաք է եւ այստեղ շատ այլ իրադարձություններ կան, որոնք Եվրոյից պակաս չեն հուզում: Բայց ինձ թվում է, որ օրեցօր աճում է հետաքրքրությունը մրցաշարի հանդեպ, մարդիկ հասկանում են, որ Փարիզում, Ֆրանսիայում առավել կամ պակաս չափով անվտանգ է: Այդ պատճառով հույս ունեմ, որ մեկ շաբաթից մրցաշարը վերջնականապես թափ կհավաքի: 

Ծովից ծով ինտերնետ ռոմինգում Ucom-ի հետ
Մինչև սեպտեմբերի 15-ն օգտվեք շարժական ինտերնետից 39 դրամ/ՄԲ և մուտքային զանգերից 150 դրամ/րոպե սակագներով նշված ծովափնյա երկրներում: Ամբողջական ցանկը` այստեղ

Ահաբեկչական գործողությունների  հետեւանքով մտավախություններ չկայի՞ն

Պարզ է, որ ես այլ աշխարհում չեմ ապրում, այլ նրանում, ինչ մյուսները: Այդ պատճառով իհարկե ես էլ եմ  մտածել դրա մասին եւ անհանգստացել եմ, որ կարող են միջադեպեր լինել: Մանավանդ որ, որքան գիտեմ, մտավախություններ կային եւ մնում են. Ամբողջ մրցաշարն առջեւում է:  Ուզում եմ հավատալ, որ ամեն ինչ նորմալ կլինի: Ես հավատում եմ ֆրանսիական ոստիկանությանը, հավատում եմ, որ ամեն ինչ նորմալ կլինի:   

Ի՞նչ ես մտածում մրցաշարային ցանցի փոփոխության մասին

Շատերն ասում էին. իմ խմբի հետ անհետաքրքիր է, որովհետեւ ջախջախիչ արդյունքներ կլինեն` չորս, հինգ-զրո: Ալբանիային առանց խնդիրների կհաղթեն: Հյուսիսային Իռլանդիան ընդհանրապես մրցաշարի ամենաթույլ խումբն է:  Բայց պարզվեց, որ նույնիսկ Ռումինիան, որը թվում էր` այլ մակարդակի թիմ է, արդյունքում պայքարեց Ֆրանսիայի դեմ եւ քիչ էր մնում` ոչ ոքի աներ:  Այդ պատճառով իմ կարծիքով նման լարված խաղերը առավելություն են մրցաշարի, թերահավատների համար, որոնք գոհ չէին ձեւաչափից: Այո, գուցե գոլեր չկան, 5:5 կամ գոնե 3:2 հաշիվ չկա: Բայց ամեն ինչ կլինի վաղ թե ուշ: Գումարած` ձեւաչափն այնպիսին է, որ անցումային փուլ չի լինի: Երրորդ փուլն ամեն դեպքում հետաքրքիր կլինի, որովհետեւ երրորդ թիմերի մի մասը դուրս է գալիս փլեյ-օֆֆ: 

Ես, անկեղծ ասած, հույս ունեի, որ Հայաստանի հավաքականը կգա այստեղ: Բայց գուցե  4 տարի անց ստացվի: Բայց հարցը նույնիսկ դա չէ: Ֆուտբոլի մեջ լավ է պահպանողականությունը, իսկ թիմերի թիվը պետք է սահմանափակ լինի, պետք է նաեւ հասկանալ, որ ֆուտբոլը զարգանում է:  Մրցաշարը ցույց կտա, թե որքանով էին իրավացի ՈՒԵՖԱ-ում: Ես առայժմ հստակ կարծիք չունեմ: Ես դեմ չեմ, որ առաջին անգամ մրցաշարում խաղում է Ալբանիայի հավաքականը կամ խաղում է Հյուսիսային Իռլանդիան կամ ուրիշներ: Ի վերջո, ֆուտբոլը նրա համար է մտածված, որ հնարավորինս շատ մարդ խաղա: Դրանից կբարձրանա արդյոք ֆուտբոլի որակը, կտեսնենք վերջնարդյունքում: . Բայց առայժմ վատատեսության ակնհայտ նախադրյալներ չկան:   

Դու սովորաբար հաջող կանխատեսումներ ես անում

Ճիշտ հակառակը: Բայց կարծում եմ, որ ամեն ինչ առավել կամ պակաս հասկանալի է: Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Բելգիան ակնհայտ ֆավորիտներ են: Կարող են կրակել Անգլիան եւ Իտալիան: Շվեյցարիան ինչ-որ կերպ կդրսեւորի իրեն: Հույս ունեմ, որ Ռուսաստանի հավաքականը կկարողանա զարմացնել եւ կհասնի մինչեւ ¼ եզրափակիչ: Ուզում եմ անկեղծորեն հավատալ: Բայց դարձյալ հարցեր են մնում: Բայց Հունաստանի մակարդակի սենսացիաներ հավանաբար չեն լինի: 

Նշենք, որ Եվրո-2016-ի լուսաբանման գլխավոր հովանավորը UCOM ընկերությունն  է:

Վերա Մարտիրոսյան, Փարիզ