Հունիսի 14. ավարտվեց «Եվրո-2016»-ի խմբային փուլի առաջին շրջանը: Պայքարի մեջ մտան վերջին խմբի մասնակիցները: Իսկ մինչ ֆուտբոլային աշխարհը քննարկում է թիմերի խաղը, Ֆրանսիան քննարկում էր հերթական ահաբեկչությունը: Նախորդ օրը Փարիզի արվարձանում սպանել էին ոստիկանի եւ նրա կնոջը: Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Ֆրանսիական բոլոր հեռուստաալիքները ցույց էին տալիս, թե ֆուտբոլը, թե վերջին նորությունները:

Իրականում, այստեղ կրկին դժգոհության ալիք է սկսվել. ֆրանսիացիները գնալով ավելի անհանդուրժող են դառնում օտարների հանդեպ, հատկապես մուսուլմանների: Բայց հարցն այն է, որ անհանդուրժող ֆրանսիացին չի կարող համեմատվել ագրեսիվ այլազգիի հետ: Ֆրանսիացիների մեջ բարեհամբույր լինելը ի ծնե դրված է: Մի քանի օր առաջ մետրոյում մի սեւամորթ կին նստած բոլորի առջեւ եղունգներն էր խարտում: Կողքի նստած ֆրանսուհին՝ շատ կոկիկ հագնված ու շատ համեստ, խնդրեց նրան դադարեցնել, քանի որ փոշին լցվում էր նրա աչքերը: Սեւամորթ կինը սկսեց այնպես ուժեղ բղավել մետրոյում, սպառնալ ֆրանսուհուն, որ վագոնի բոլոր ուղեւորները վախեցան ձայն հանել: Հենց դռները բացվեցին ֆրանսուհին փախավ:

Ծովից ծով ինտերնետ ռոմինգում Ucom-ի հետ
Մինչև սեպտեմբերի 15-ն օգտվեք շարժական ինտերնետից 39 դրամ/ՄԲ և մուտքային զանգերից 150 դրամ/րոպե սակագներով նշված ծովափնյա երկրներում: Ամբողջական ցանկը` այստեղ

Այսօրվա Փարիզով քայլելիս, եթե մի պահ մոռանաս, որ գտնվում ես ֆուտբոլային աշխարհի կենտրոնում, կմտածես, որ այստեղ գնալով ուժգնանում է քաղաքացիական տարանջատումը: Իսկ մինչ այդ բոլորին հուզում է հարց՝ արդյոք մինչ «Եվրոյի» ավարտը այլ ահաբեկչություններ կլինեն, թե ոչ: Ոստիկանի սպանությունից առաջ էլ ԱՄՆ-ի Օրլանդո քաղաքում գեյ-բարում մոտ 50 մարդ իսլամիստ ահաբեկչի զոհ էր դարձել:

Երեկ Փարիզի քաղաքապետարանի շենքից կախված էր նույնասեռականների դրոշը՝ ի նշան աջակցության, երեկոյան էլ Էյֆելյան աշտարակն էր ներկվել այդ դրոշի գույներով:

Այս ամենը ֆուտբոլից դուրս: Իսկ մենք վերադառնանք մեր թեմային: «Եվրո 2016»-ի խմբային փուլի առաջին շրջանն ավարտվեց: Ավստրիան ու Հունգարիան պարզեցին, որ ժամանակին, եթե Ավստրոհունգարական կայսրությունը չկործանվեր, ապա Հունգարիան ավելի ուժեղ կլիներ: Հունգարացիները հաղթեցին 3.0 հաշվով: Իսկ առաջնության սենսացիան՝ Իսլանդիան, որն իր խմբից դուրս եկավ առաջին տեղով՝ դուրս թողնելով Հոլանդիային (սա իմ ցավոտ թեման է) երեկ խաղաց Պորտուգալիայի հետ: Իսլանդիան խաղաց բավականին լավ եւ կարողացավ մեկ միավոր տանել այդ խաղից: Իսլանդիայում բնակվում է 300 000 մարդ, որոնցից երեւի 50 000 այս պահին Ֆրանսիայում են:

1996-ի «Եվրոյից» ի վեր այս տարվա «Եվրոն» համարվում է վատագույնը խմբային փուլի առաջին շրջանի արդունքներով: Պետք է նաեւ հաշվի առնել, որ այս անգամ մասնակցում են արդեն 24 թիմեր, որոնք բոլորը միասին վերցրած խփել են 22 գոլ: Հուսանք երկրորդ փուլն ավելի գոլառատ կլինի:

Այսօր՝ հունիսի  15-ին ռուսները կխաղան սլովակների հետ Լիլ քաղաքում: Ռումինիան Փարիզում կխաղա Շվեյցարիայի հետ, իսկ Ֆրանսիան Մարսելում Ալբանիայի հետ:

Իսկ մեզ մնում է սպասել գոլերի ու խաղաղություն մաղթել Ֆրանսիային…

P.S. Ի դեպ երեկ Էյֆելյան աշտարակը ներկվել էր Հունգարիայի դրոշի գույներով:

Նշենքոր Եվրո-2016-ի լուսաբանման գլխավոր հովանավորը UCOM ընկերությունն  է:

Վերա ՄարտիրոսյանՓարիզ