Կոնգրեսական Ռոբերտ  Էնդրյուսը դիմել է ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմին՝ կոչ անելով բանակցություններ վարել Հայաստանի հետ, Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրին համապատասխան՝ նպաստելու «ԱՄՆ-ի եւ Հայաստանի տնտեսական աճին, միաժամանակ ամրապնդելով կապը հայ ժողովրդի հետ»: Այդ մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը:

Կոնգրեսական Էնդրյուսը, ով Բյուջետային եւ զինված ուժերի հանձնաժողովների ազդեցիկ անդամ է, դիմել է ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ, դեսպան Ռոն Քըրքին՝ նկատելով, որ նման համաձայնագիրը «ավելի լայն ընդգրկում կունենա, քան տնտեսական հարցերով հայ-ամերիկյան համատեղ աշխատանքային խումբը»: