Հայաստանում ռուսաստանցի դիվանագետներն աշխարհի ֆուտբոլային երկրպագուներից հետ չեն մնում եւ ամբողջ հոգով երկրպագում են Եվրո-2016-ին իրենց ազգային հավաքականի համար, ջանալով բաց չթողնել ոչ մի կարեւոր խաղ: 

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղար, Գիտության եւ մշակույթի ռուսաստանյան կենտրոնի տնօրեն Ացամազ Բիչենովը խորհրդանշական անվանումով «Սպորտ-բար»-ում գործընկերների հետ երկրպագում է հարազատ հավաքականին Ռուսաստան-Սլովակիա խաղի ընթացքում:  «Չէի ասի, թե ֆուտբոլի մեծ սիրահար եմ: Ես մարդկանց եմ ճանաչում, որոնք անհամեմատ ավելի շատ են ֆուտբոլ սիրում: Ես սովորական ֆուտբոլային երկրպագու եմ եւ Ռուսաստանում ինձ նման տասնյակ միլիոնավորներ կան: Որդուս էլ եմ սովորեցնում, առայժմ չի հաջողվում, բայց պիտի ջանանք: Մենք այստեղ ամբողջ ընտանիքով ֆուտբոլային երկրպագուներ ենք», - խոստովանում է Ացամազ Բիչենովը: 

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղարը սիրելի ֆուտբոլիստ չունի: «Սիրելի ֆուտբոլիստներ չկան. կան նշանակալի անհատներ, որոնք շատ բան են արել ֆուտբոլում: Ժամանակակից ֆուտբոլիստներից դա իհարկե Մեսին է, իսկ   80-ականներին խաղացողներից Օլեգ Բլոխինը եւ Խորեն Հովհաննիսյանը: Ցավոք սրտի, այսօրվա ռուսաստանյան ֆուտբոլային աշխարհում այնքան էլ շատ չեն նշանակալի անհատները: Հուսանք, որ կհայտնվեն», - նշել է Ացամազ Բիչենովը:   

«Իսկ հայ ֆուտբոլիստների՞ց», - հարցնում եմ ես:

«Նկատի ունեք` Մխիթարյանից բացի՞», - պատասխանում է դիվանագետը եւ ծիծաղում է: «Կա նաեւ Յուրա Մովսիսյանը: Մխիթարյանը եվրոպական մակարդակի խաղացող է:  Հուսանք, որ նման եւս  5-6 խաղացող կհայտնվի: Եվ Հայաստանի հավաքականը եւս կհավակնի մասնակցելու նման մրցաշարերի եւ ոչ միայն կմասնակցի, այլեւ որոշ արդյունքների կհասնի: Մենք անկեղծորեն կուրախանանք դրա համար», - եզրափակում է Ացամազ Բիչենովը:

Նշենք, որ Ռուսաստան-Սլովակիա խաղն ավարտվել է 1:2 հաշվով: