ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը երեկ Ստրասբուրգից հեռախոսով «Առավոտին» հայտնել է ուշագրամ մի դիպվածի մասին:  Նա մոտեցլ է ԵԽԽՎ-ում ՀՀ հարոցով համազեկուցող Գորան Լինդբլադին եւ հարցրել՝ երեւի շատ ծա՞նր եք տանում, որ չեք ընտրվել Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր։ Նա էլ պատասխանել է, թե ծանր չէ, բայց ամեն դեպքում՝ լավ չի զգում։

Թերթը հիշեցնում է, որ Շվեդիայի խորհրդարանում չվերընտրվելով՝ Գորան  Լինդբլադը նաեւ դուրս է մնալու ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակությունից։ Նաիրա Զոհրաբյանը պատմել է նաեւ. «Ասացի՝ Ձեր տրամադրությանը բարձրացնելու համար մի խորհուրդ տամ։ Գիտեմ, որ դառնալով Հայաստանի հարցով համազեկուցող՝ շատ լուրջ պարտավորություններ եք ստանձնել Ձեր պատվիրատու որոշ երկրների հանդեպ։ Քանի որ որպես համազեկուցող այլեւս դժվար հասցնեք պարտքը հատուցել՝ լավագույն տարբերակն եմ առաջարկում, ատամնաբույժ եք՝ անվճար բուժեք Ձեր պատվիրատու, անդամ երկրների պատվիրակություններին։ Գորան Լինդբլանդը պատասխանեց, թե միշտ պատրաստ է թե՛ որպես ատամնաբույժ, թե՛ որպես ժողովրդավար աջակցություն ցույց տալ բոլոր երկրներին»։