Եվրամիությունը անհուսալի ավիափոխադրողերի ցուցակից հանել է Իրանի ավիաընկերություններին՝ թույլ տալով նրանց չվերթներ իրականացնել ԵՄ անդամ երկրներ։ Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Նախկին ԽՍՀՄ երկրներից ԵՄ ավիացիոն իշխանությունները «սեւ ցուցակում» են թողել Ղրղզստանի եւ Ղազախստանի բոլոր ավիաընկերություններին, բացառությամբ  Air Astana–ի։

Ի սկզբանե 2016-ի մարտին կազմած եւ ամեն 3-4 ամիսը մեկ թարմացվող ցուցակում կան 2 տասնյակ երկրների ավիաընկերություններ։ Ցուցակում ընդհանուր առմամբ կա ավելի քան 200 ավիաընկերություն, գլխավորապես՝ Աֆրիկայից եւ Ասիայից։