«Օդնոկլասսնիկի» սոցցանցը OK Live բջջային հավելված է գործարկել՝ առցանց հեռարձակում կազմակերպելու համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Հավելվածը Google Play-ից եւ AppStore-ից կարելի է ներբեռնել Հայաստանում, Ղազախստանում եւ Մոլդովայում: Ավելի ուշ այն կհայտնվի նաեւ Ռուսաստանում եւ այլ երկրներում, որտեղ «Օդնոկլասսնիկի»-ն մեծ տարածում ունի:
OK Live-ի օգնությամբ կարելի է բջջային հեռախոսով հեռարձակում կազմակերպել խմբերում եւ «Օդնոկլասսնիկի»-ի անձնական էջում:
«OK Live բջջային հավելվածն «Օդնոկլասսնիկի»-ի տեսահարթակի տրամաբանական զարգացումն է: Այն օգտատերերին հնարավորություն է տալիս ուղիղ հեռարձակում կազմակերպել ցանկացած վայրից եւ ցանկացած պահի»,- նշել է սոցցանցի «Վիդեո» նախագծի ղեկավար Մարինա Կրասնովան:
OK Live-ի փակ փորձարկումը սկսվել է 2016 թվականի ապրիլի վերջին, իսկ առաջին հրապարակային հեռարձակումն «Օդնոկլասսնիկի»-ն կազմակերպել է 2016 թվականի մայիսին:





























