Հոկտեմբերի 5-ին`ժամը 02.44-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ներքին Շենգավիթի թիվ 11 փողոցի 39-րդ շենքի հարակից տարածքում ավտոմեքենա է այրվում:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 03.07-ին:
Այրվել է պատկանելությունը չպարզված BMW X-5 մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայի սրահը եւ բեռնախցիկը:





























