Twitter-ից հեռանում է ընկերության հիմնադիր Էվան Ուիլյամսը, ով ղեկավարել է միկրոբլոգերի ցանցը 2 տարի: Այդ պաշտոնում նրան փոխարինելու է ավելի ակտիվ մի անձնավորություն, նախկին կատակերգակ դերասան, 47-ամյա Դիկ Կոստոլոն, ով իր կարիերայի սկզբում զբաղեցրել է ընկերության գլխավոր օպերացիոն տնօրենի պաշտոնը:
Վերջին տվյալներով, Twitter-ում գրանցված են 145 մլն օգտվողներ, այդ թվում բարձրաստիճան անձինք, նաեւ երկրների նախագահներ:





























